Իրազեկ աղբյուրները Wall Street Journal-ին և Reuters-ին հայտնել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ՈՒկրաինային տրամադրել լրացուցիչ հետախուզական տվյալներ, որոնք թույլ կտան հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ «Այս հաղորդագրությունները դատարկ տեղից չեն հայտնվում: ԱՄՆ-ը ՈՒկրաինային հետախուզական տվյալներ է փոխանցում մշտական ռեժիմով»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։               
 

Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների դաշնակիցն ու սպասարկուն է

Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների դաշնակիցն ու սպասարկուն է
13.04.2025 | 11:28

Պատմությունը շատ օգտակար առարկա է։ Եթե հայերը մի փոքր ավելի լավ իմանային հայոց պատմությունը, ապա այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից՝ մասնավորապես հայասպան պետության՝ Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունենալուց, հայոց պատմությունը կեղծողներին խրախուսելուց և հարթակ տրամադրելուց, Ադրբեջանում հայոց ցեղասպանության հետքերը սրբելու ջանքերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության շահերը վաճառելու պատրաստակամությունից։

Եթե մի փոքր էլ ուսումնասիրած լինեին համաշխարհային պատմությունը, ապա ծանոթ կլինեին Հռոմի պապերի և կաթոլիկ եկեղեցու՝ Ամերիկաներում և այլուր բնիկ ժողովուրդների բնաջնջումը գաղափարապես ապահովելու դերին։

Եթե մեր հայրենակիցները մի փոքր էլ միջազգային քաղաքականությունից գլուխ հանեին, ապա կհասկանային, որ Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն։ Այդ փաստից էլ կարող էին մի քանի այլ հետևություններ անել։

Բայց այդ ամենը հասկանալու համար անհրաժեշտ էր, նախևառաջ, որպեսզի Հայաստանը, որպես պետություն, և Հայոց եկեղեցին, որպես ազգային կառույց, ի սկզբանե վտանգավոր սիլի-բիլիներ չանեին հակահայ Հռոմի պապի և Վատիկանի հետ, այլ, դիտելով նրանց այնպիսին, ինչպիսին կան, որդեգրեին այդ հակառակորդի հետ կոշտ ու արժանապատիվ հարաբերությունների ուղին։ Ավաղ, այդ հայկական ազգային պետությունը չի ձևավորվել, իսկ մեր եկեղեցին էլ Վատիկանի հետ անտեղի մտերմություն է ցուցաբերում։ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի մասին խոսել իսկ չեմ ուզում...

Ուրեմն ո՞վ է մեղավոր, որ մեր պետությունն ու ժողովուրդը գրեթե միշտ անտեղյակ և անպատրաստ է գտնվում հերթական անսպասելի հարվածը ստանալու ժամանակ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ